Ձերբակալված պաշտոնյաներին հասկացրել են, թե իրենց ճակատագիրը կախված է տված ցուցմունքներից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»–ին լուրեր հասան այն մասին, որ քննչական մարմնում ձերբակալված պաշտոնյաներին արդեն հասկացրել են, թե իրենց ճակատագիրը կախված է տված ցուցմունքներից։ Եթե վերջիններս խոսեն և պատմեն ողջ ճշմարտությունը, նկարագրեն կոռուպցիոն սխեմաները, միգուցե չկալանավորվեն։ Իսկ եթե ոչ, կալանքն անխուսափելի կլինի։
Ի դեպ, երեկ այս ձերբակալությունների ֆոնին դադարեցվել են ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության ներկայիս պետի լիազորությունները»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]