4928 դիտում
10:03 01-06-2016
Դավիթ Բաբայանը հակադարձել է Սամվել Բաբայանին. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. ««Իսկ ի՞նչ է դիվերսիոն գործողությունը, ի՞նչ չափանիշներով է ինքը որակում դա որպես դիվերսիոն գործողություն». ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը մեզ հետ զրույցում այսպիսի հարց ուղղեց ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանին, որը քառօրյա պատերազմը գնահատել էր որպես հակառակորդի պատժիչ դիվերսիոն գործողություն։
Ըստ Դավիթ Բաբայանի՝ հիմա այնպիսի իրավիճակ է, որ բոլորս պետք է առավելագույնն անենք, որ չշահարկվի այս հարցը. «Վերջապես մենք տվել ենք անդառնալի կորուստներ, և եթե ինչ-որ մեկը, կապ չունի՝ ով է, ես անձնական խնդիր որևէ մեկի հետ չունեմ, կյանքում որևէ մեկին անձնապես չեմ վիրավորել, նման հայտարարություն է անում, պետք է հարցնեք այդ մարդուն՝ ի՞նչ չափորոշիչներով եք այս կամ այն գործողությունը որակում պատերազմ կամ ահաբեկչություն։ Եթե այստեղ հանդես են գալիս որպես քաղաքական գործիչ որոշ հայտեր ներկայացնելու՝ սա մեկ բան է, բայց եթե խոսում ենք որպես փորձագետ ու փորձում տալ նկարագիրը, թե ինչ է եղել, ինչ գործողություն է եղել, այստեղ պետք է ավելի հստակ չափանիշները որոշվեն։ Եթե թշնամին կորցրել է 30-ից ավելի տանկ, դա պատերազմ չի՞, դիվերսիոն գործողությո՞ւն է։ Եթե նա կորցրել է Գրադ կայանք, երբ որ ТОС-1 համակարգն է կորցրել, երբ տվել է 400-2.5 հազար զինվորի զոհ, դա դիվերսիոն գործողությո՞ւն է»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
8612 դիտում
15:25 28-01-2020
Բաբայանը Ես եմ, Բաբայանը Դու ես, Բաբայանը մենք ենք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3205 դիտում
23:49 03-04-2019
Սամվել Բաբայանը ներքին կայունության ամենամեծ ջատագովն է. Սամվել Բաբայանի գրասենյակը կրկին կոչ է անում
Այս բաժնից
1480 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»
658 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1042 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»