211652_close_icon
views-count5530 դիտում article-date 21:18 31-05-2016

«Ես կատարեցի իմ խոստումն ու կանգնեցի պատվո պատվանդանին»․ Արծրուն Օհանյանը գրավեց Եվրոպայի գավաթի 2-րդ հորիզոնականը

Մայիսի 28-ին Լեհաստանում կայացավ Ավանդական Շոտոկան կարատեյի Եվրոպայի գավաթի առաջնությունը։ Հայաստանը ներկայացնող մարզիկ Արծրուն Օհանյանը իր թիմի հետ գրավեց պատվավոր 2-րդ հորիզոնականը։ [color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում մեր մարզիկը նշեց, որ մրցաշարն անցավ շատ բարձր մակարդակով։ Կազմակերպչական աշխատանքները գերազանց էին, ինչն էլ նպաստեց, որ մրցաշարն անցնի առանց միջադեպերի։ Մեր մարզիկն ավելացրեց, որ մրցավարական կազմը գործում էր շատ խիստ, սակայն այդ ամենը չխանգարեց, որ ցույց տան իրենց ուժն ու պրոֆեսիոնալիզմը։ Նա նշեց նաև, որ հույս չունեին, որ կկանգնեին պատվո պատվանդանին, սակայն տարիներ տևած քրտնաջան աշխատանքը բերեց իր պտուղները։ Վերջում ավելացրեց, որ հիմա աշխատում են հոկտեմբերին կայանալիք Ֆուդոկանի Եվրոպայի առաջնությանը, որը կայանալու է Լեհաստանում։Նշենք նաև, որ մեր մյուս մարզիկը՝ Նարեկ Իսկանդարյանը անհատական Ֆուկուգո ձևում գրավեց 2-րդ տեղը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր