Ինչով է զբաղվում դաշնակցական նախարարի հանրապետական եղբայրը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ կապված քաղաքական դաշտում հայտնի պատմություններից մեկն այն մասին է, որ նա և իր եղբայրը՝ Վահագն Մկրտչյանը, փաստացի տարբեր իշխանական կուսակցությունների անդամ են:
Մասնավորապես, Լևոն Մկրտչյանը դաշնակցական է, իսկ նրա եղբայրը ՀՀԿ-ական թիմում է: Համենայնդեպս, 2003-ի նախագահական ընտրությունների ժամանակ հենց Վահագն Մկրտչյանն էր Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի քարոզչության պատասխանատուն: «Ժողովուրդ»-ը Լևոն Մկրտչյանից փորձեց պարզել, թե ներկայումս նրա եղբայրն ինչո՞վ է զբաղվում և արդյոք շարունակում է մնալ ՀՀԿ անդամ: «Բիզնեսով, նա զբաղվում է գործարարությամբ, որևէ կուսակցության անդամ չի հաստատ»,- պատասխանեց ԿԳ նախարարը:
Հիշեցնենք, որ Մկրտչյան եղբայրների բիզնեսները սկսեցին ծաղկել 2000-ականների սկզբից, երբ ավագ եղբայրը՝ Լևոն Մկրտչյանը, 2001-ին երկրորդ անգամ նշանակվեց ՀՀ ԿԳ նախարար»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]