Էլիսոն Պորտերը հաղթել է Ամերիկայի ձայնը հեռուստաշոուի եզրափակիչ փուլում
Էլիսոն Պորտերը, ով փոքր հասակում նկարահանվել է Գանգուր Սյուն (Кудряшка Сью) ֆիլմում և իր այդ միակ դերով դարձել ժամանակի ամենահայտնի երեխա- դերասանուհին, հաղթել է Ամերիկայի ձայնը հեռուստաշոուի եզրափակիչ փուլում:
Նա շոուի ժամանակ Քրիստինա Ագիլերայի թիմում էր հանդես գալիս, շոուի մյուս ժյուրիի անդամներն էին Ադամ Լևինը, Ֆառել Ուիլյամսը, Գվեն Ստեֆանին և Բյեյք Շելտոնը:
Էլիսոնն իր հաղթանակը մեկնաբանել է այսպես .
Նույնիսկ ամենախելահեղ երազանքները կարող են իրականանալ, եթե լսես քո սրտին և երբեք չհանձնվես։