211652_close_icon
views-count14485 դիտում article-date 12:08 28-05-2016

Ոստիկանապետության մասին պնդողները այն մարդիկ են, ովքեր վախենալու տեղ ունեն ոստիկանությունից. Վլադիմիր Գասպարյան

Ոստիկանապետության մասին պնդողները այն մարդիկ են, ովքեր վախենալու տեղ ունեն ոստիկանությունից: Այս մասին այսօր Սարդարապատում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ում լրագրողները ներկայացրել էին, որ ԱԺ-ում բյուջետային կատարողականի քննարկումների ժամանակ ինչ-ինչ պատգամավորներ հայտարարել էին, որ ոստիկանների հստակ տվյալ չի տրամադրվում, որ դա վկայում է այն մասին, որ Հայաստանը ոստիկանապետություն է: «Ոստիկանների թիվը գաղտնի պահելը կախված չէ ոստիկանապետից, դա սահմանվում է օրենքով և հենց այն օրենքով, որը ընդունել են հենց այդ պատգամավորները: Ոստիկանապետության մասին կարող են խոսել նրանք, ովքեր սարսափելու, վախենալու տեղ ունեն ոստիկանությունից»,-ի պատասխան ասաց Վ. Գասպարյանը: Պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր են կրճատումներ ոստիկանության համակարգում, Վլադիմիր Գասպարյանը ասաց, որ հնարավոր են, բայց և ավելացրեց. «Այս առումով կապ չունի, մենք բարեփոխումների ծրագիր իրականացնում ենք փուլ առ փուլ, դա անընդհատ պրոցես է»: Ինչ վերաբերում է նրան, թե ինչ խորհուրդ ունի Մայիսի 28-ը, ապա ՀՀ ոստիկանապետը նկատեց, որ մայիսը ինչպես եղել, այնպես էլ մնալու է հաղթանակների ամիս, սակայն «հետ գնալով» դեպի ապրիլ՝ նկատեց, որ ապրիլը, կորուստներից բացի, նաև համախմբման, միաբանման ամիս է: «Եվ, երևի, դա այդ հաղթանակների շարքում պետք է տեսնել, որովհետևը միաբանվելը մեր ազգային հպարտությունն է»,-հավելեց ՀՀ ոստիկանապետը:

Նմանատիպ նյութեր