21885 դիտում
21:18 27-05-2016
Մոսկվայում G-Wagen-ով ոստիկանների հետ մրցավազքի դուրս եկած մեծահարուստի որդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել
«Լուկոյլ» ընկերության թոփ-մենեջերի որդին` Ռուսլան Շամսուարովը, թաքնվում է իրավապահ մարմիններից:
Այս մասին հայտնել է Մոսկվայի ոստիկանապետ Անատոլի Յակունինը` RenTV հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Ըստ նրա` վերջին անգամ Ռ. Շամսուարովի հետ կապ է հաստատվել օրեր առաջ, երբ վերջինս ներողություն էր խնդրել ոստիկաններից և ծնողներից` 200 կմ/ժ արագությամբ Մոսկվայի կենտրոնում Mercedes-Benz Gelandewagen-ով մրցավազք կազմակերպելու համար` ընկերոջ Աբդուվախոբ Մաջիդովի և ընկերուհու` Մառա Բաղդասարյանի հետ:
Այսօր նա չի պատասխանում ոստիկանների կողմից կատարած հեռախոսազանգերին,- հավելել է ոստիկանապետը:
Ռ. Շամսուարովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել` խուլիգանության հոդվածով, որով նախատեսվում է 5 տարի ազատազրկում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Լուկոյլ» ընկերության թոփ-մենեջեր Ազատ Շամսուարովի ավագ որդին` Ռուսլան Շամսուարովը, իր Mercedes G-wagen-ով և մտերիմների մեքենաներով Մոսկվայի կենտրոնական փողոցներով [url=https://shamshyan.com/hy/article/2016/05/26/86288/]մրցավազք[/url] էր կազմակերպել:
Նմանատիպ նյութեր
13457 դիտում
23:20 04-11-2016
Ավտոճանապարհին մրցավազքի դուրս եկած ընկերները մեքենաներով միմյանց են բախվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
925 դիտում
19:53 15-01-2025
Բելառուսը նախատեսում է ԲՐԻԿՍ-ի լիիրավ անդամ դառնալ
991 դիտում
18:58 15-01-2025
Մոսկվան ու Կիևը 25-ական գերի են փոխանակել