Նախքան էգ մոծակը կսկսի արյուն խմել, նա իր զոհի մարմնի մեջ է ներարկում իր թուքը
Մոծակները հանդիսանում են վտանգավոր վարակների՝ մալարիայի, դեղին տենդի, արևադարձային տենդի և որոշ էնցոֆալիտների տեղափոխողներ։
Այս հիվանդություններից միայն մալարիան է հանդիսանում տարեկան մոտավորապես երկու միլիոն մարդու մահվան պատճառ:
Բացի այդ նրանց խայթոցները կարող են առաջացնել քոր և ալերգիկ ռեակցիաներ, բժշկական փաստաթղթերում մատնանշվում է որպես միջատի խայթոցի ռեակցիա։
Նախքան էգ մոծակը կսկսի արյուն խմել, նա իր զոհի մարմնի մեջ է ներարկում իր թուքը, որը պարունակում է հակակոագուլյանտներ՝ խոչընդոտելով արյան մակարդելիությանը։
Հենց մոծակի թուքն է, որ առաջացնում է քոր, այտուց և կծած հատվածի կարմրութուն, որոշ դեպքերում էլ ծանր ալերգիկ ռեակցիաներ։
Հենց մոծակների թքի միջոցով էլ փոխանցվում են վարակները: