3559 դիտում
09:37 27-05-2016
Կարամելի Հարութի ունեցվածքը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի՝ Կարամելի Հարութի, դրամական միջոցներն, ըստ նրա պաշտոնական հայտարարագրի, անցած տարվա վերջին կազմել են 55 հազար դոլար և 32 մլն դրամ: Պատգամավորը որպես եկամուտ հայտարարագրել է իր աշխատավարձը, որն ամսական կազմել է 550 հազար դրամ:
Իսկ նրա տիկնոջ՝ Շամրիկ Գաբրիելյանի դրամական միջոցներն անցած տարեսկզբին եղել են 370 մլն դրամ, որը տարեվերջին մնացել է 12 մլն դրամ: Պատգամավորի տիկինը տարեսկզբին ունեցել է նաև 40 հազար դոլար, որը տարեվերջին դարձել է 850 հազար դոլար: Տիկին Շամրիկը որպես եկամուտ հայտարարագրել է 12 մլն 900 հազար դրամի շահաբաժինը:
Այլ կերպ ասած՝ Հարություն Ղարագյոզյանի կինը ևս մնացած պաշտոնյաների կանանց պես ամուսնուց հարուստ է: Ստացվում է, որ այն ժամանակ, երբ Ղարագյոզյանը խորհրդարանում ժամանակ է անցկացնում, նրա կինը բիզնեսով է զբաղվում, որ «տունը պահի»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
17394 դիտում
09:48 09-10-2018
Կարամելի Հարութը ցանկացել է տեղում ինքնասպան լինել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1480 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»
658 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1048 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»