Մեծ յոթնյակի երկրները Հյուսիսային Կորեայից պահանջել են այլևս հրթիռային ու միջուկային փորձարկումներ չանցկացնել
                        Ճապոնիայում մեկնարկած G7-ի գագաթնաժողովում նրա անդամները պահանջել են Հյուսիսային կորեայից այլևս միջուկային ու հրթիռայի  փորձարկումներ չանցկացնել: Այդմասին նշված է համատեղ հռչակագրում, որ վերջիններս ընդունել են, հաղորդում է Ria Novosti-ն:
Փաստաթղթում նշվում է, որ այդ գործողությունները խախտում են ՄԱԿ-ի անվտանգության  խորհրդի բազմաթիվ բանաձևերը և լուրջ վտանգ են ներկայացնում տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը:
Յոթնյակը կոչ է արել միջազգային հանրությանը լիովին իրագործել Պհենյանի դեմ ՄԱԿ ԱԽ-ի պատժամիջոցները՝ ի պատասխան այս տարվա հունվարի 6-ին և փետրվարի 7-ին անցկացրած միջուկային ու հրթիռային փորձարկումների:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

