«Մեծ յոթնյակի» երկրները նախատեսում են ստորագրել «արտակարգ գործողությունների ծրագիր»
                        «Մեծ յոթնյակի» երկրները նախատեսում են  ստորագրել «արտակարգ գործողությունների ծրագիր»  Ուկրաինային այս ձմեռ Ռուսաստանի կողմից գազ չմատակարարելու  դեմ, գրում է Independent-ը: 
Մեծ Բրիտանիայի էներգետիկայի նախարար Էդ Դեյվին ասել է, որ  G7 բոլոր անդամները  միակարծիք են այն բանում, որ երկարաժամկետ ապագայի համար անհրաժեշտ է կանխել Կրեմլի կողմից հնարավոր սպառնալիքը և բացառել նավթային և գազային զենքն օգտագործել ընդդեմ սպառող երկրների:
 Ինչպես նշում է պարբերականը «Մեծ յոթնյակը»  պայմանավորվածություն է ձեռք բերել Եվրոպայում կառուցել խտացված գազի պահոցներ: 
 Իր հերթին ԵՄ –ն պատրաստվում է ներդրումներ անել  նոր գազամուղներ կառուցելու համար: 
 Այս շաբաթ G7 –ը ընդունել է ծրագիր աստիճանաբար Ռուսական  էներգետիկ կախվածությունից ազատվելու մասին:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

