«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցային քաղաքականությունը
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ G7-ի անդամ պետությունները մտադիր չեն հրաժարվել Ռուսաստանի նկատմամբ որդեգրած պատժամիջոցային քաղաքականությունից, հաղորդում է Ria Novosti-ն;
«Մեր վերջին գագաթնաժողովից սկսած՝ ոչինչ չենք նկատել, որը կարդարացներ Ռուսաստանի հանդեպ մեր որդեգրած պատժամիջոցային քաղաքականության մեջ փոփոխություններ անելը։ Այդ իսկ պատճառով կոչ եմ անում G7-ի մյուս առաջնորդներին վերահաստատել այդ քաղաքականությունը»,-G7-ի գագաթնաժողովից առաջ կայացած մամուլի ասուլիսում ասել է Տուսկը։