Վենեսուելայի ոստիկանությունը շուրջ 4 տոննա կոկաին է առգրավել
3.7 տոննա կոկաին տեսակի թմրանյութ է առգրավվել Վենեսուելայում իրավապահների կողմից, հաղորդում է Ria Novosti-ն:
Իշխանությունների տարածած տեղեկատվության համաձայն՝ առգրավված բեռը պատկանում էր մեքսիկական «Լոս-Սետաս» նարկոկորտելին:
Հատուկ գործողությունն իրականացվել է Տաչիրա և Վարգաս նահանգներում: Ձերբակալվել է 10 մարդ, ովքեր կասկածվում են ակդ գործին մասնակցություն ունենալու մեջ:
Հիշեցնենք, որ տարեսկզբին ոստիկանությունը հատուկ գործողության արդյունքում առգրավել էր 24,4 տոննա թմրանյութ, այդ ժամանակ ձերբակալվել էր շուրջ 450 մարդ: