Տրանսպորտի և կապի նախարարությունը պարզաբանում է. Գագիկ Բեգլարյանը թիկնապահներ չունի
Լրատվամիջոցներով տարածված տեղեկատվության և ՀՀ քննչական կոմիտեի հայտարարության համաձայն՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության բակային հատվածում 2016 թվականի մայիսի 16-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում տեղի է ունեցել միջադեպ, որի կապակցությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը թիկնապահներ չունի, և նշված միջադեպի հետ որևէ առնչություն չունի։
[b]ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն [/b]
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/05/24/86051/]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Ստեփան Նավասարդյանի կողմից քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր-ի 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով:
Ննշված քրգործը հարուցվել էր մայիսի 16-ին, ժամը 16:30-ի սահմաններում ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարության վարչական շենքի մոտ գտնվող դալանում տեղի ունեցած վիճաբանության առթիվ:
Այդ օրը ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ էր ստացվել, որ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունենում Հանրապետության հրապարակի «7 աղբյուր» կոչվող ցայտաղբյուրի մոտ: