2157 դիտում
18:28 24-05-2016
Հանձնարարվել է հունիսից 1-ից անցնել լուսավորության ամառային ռեժիմի
Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է նախորդ շաբաթ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացված աշխատանքների վերաբերյալ:
Մասնավորապես, ապօրինի շինարարության և հողազավթման ուղղությամբ իրականացված ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ արձանագրվել է 7 դեպք:
Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ էլ առևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ կազմվել է 6 արձանագրություն:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել խիստ հսկողությունը:
Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանների ղեկավարներին էլ հանձնարարվել է նախապատրաստվել գյուղմթերքների սեզոնային շուկաների վերագործարկմանը:
Զեկուցվել է, որ շարունակվում են աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և կանխման աշխատանքները: Նախորդ շաբաթ տվյալ իրավախախտման դեպքով կազմվել է 53 վարչական արձանագրություն:
Խորհրդակցության ընթացքում շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ ընթացքի մեջ են 2016թ. ծրագրով նախատեսված կենտրոնական և բակային տարածքների ասֆալտապատման, մասնավորապես փոսալցման, փոսային նորոգման և ճաքալցման աշխատանքները: Քաղաքապետը հանձնարաել է հատուկ հսկողության տակ պահել իրականացվող աշխատանքների որակը:
«Այս մասով մենք պարտավորություններ ունենք միայն մեր համաքաղաքացիների նկատմամբ և պարտավոր ենք վերահսկել կատարվող աշխատանքների որակը: Որակ չապահովող կազմակերպությունների հետ պայմանագրերը պետք է անմիջապես խզվեն և դադարեցվեն բոլոր աշխատանքները: Մենք անորակ աշխատանք չենք ընդունելու և սա պետք է լինի միակ և հստակ բանաձևը»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Խորհրդակցություն ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Երքաղլույս» ընկերությանը հանձնարարել է հունիսի 1-ից բակերում, խաղահրապարակներում, այգիներում և պուրակներում անցնել լուսավորության ամառային ռեժիմի:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]
Նմանատիպ նյութեր
14911 դիտում
23:30 12-03-2018
Հանձնարարվել է մայիսի 1-ից անցնել լուսավորության երկարացված ռեժիմի
2767 դիտում
15:04 15-05-2017
Հունիսից Եգիպտոսից Երևան ուղիղ չվերթներ կիրականացվեն
729 դիտում
15:28 24-05-2022
Զինվորի տան տղաներից 7-ը հերթական ուսումնական ծրագրով հունիսից հաշվապահություն կսովորի
Այս բաժնից
721 դիտում
15:46 03-05-2024
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
559 դիտում
15:05 03-05-2024
Հարցվածների 81.6 տոկոսն ադրբեջանցիների հետ համակեցության պատրաստ չէ․ GALLUP
676 դիտում
14:52 03-05-2024
Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ