211652_close_icon
views-count1020 դիտում article-date 14:56 24-05-2016

16-ամյա տղան հրացան էր գտել և կրակել

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 2000 թ. ծնված Ա. Գ.-ն և նրա տատիկը` 1958 թ. ծնված Գոհար Գ.-ն, բաժին են ներկայացրել կարճեցված փողով, մեկփողանի ողորկափող 16 մմ տրամաչափի հրացան և 16 մմ տրամաչափի որսորդական հրացանի փամփուշտ: Ա. Գ.-ն հայտարարել է, որ հրացանը գտել է մայիսի սկզբներին՝ իրենց տան մոտի ձորակից, և մայիսի 11-ին կրակել է նշված ձորակում: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր