211652_close_icon
views-count5420 դիտում article-date 18:52 23-05-2016

ՀՀԿ ԵԿ-ն մասնակցել է Վրաստանի զարգացման հիմնադրամի նախաձեռնած 1-ին միջազգային երիտասարդական համաժողովին

Մայիսի 20-22-ը Թբիլիսիում կայացավ Վրաստանի զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված առաջին միջազգային երիտասարդական համաժողովը` <<Տարածաշրջանային համագործակցություն և զարգացում>> խորագրով: Համաժողովին ներկայացված էին մասնակիցներ Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից, Թուրքիայից, ՈՒկրաինայից և Ռուսաստանից: Այստեղ Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպությունը ներկայացնում էին Աննա Մկրտչյանը և Աննա Խաչիկյանը: Ծրագրի նպատակն էր խթանել հարևան երկրների երիտասարդ առաջնորդների և մասնագետների միջև խաղաղ երկխոսության և համագործակցության խորացմանը: Համաժողովի ընթացքում քննարկվեցին այնպիսի հարցեր, որոնք վերաբերում էին տարածաշրջանում անվտանգության, խաղաղության և կայունության հաստատմանը, խնդրահարույց իրավիճակների հաղթահարմանը և համագործակցության նոր հնարավորությունների ստեղծմանն ու խորացմանը: Եռօրյա համաժողովի ավարտին ընդունվեց տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ստեղծման վերաբերյալ հռչակագիր, որը պետք է զբաղվի խաղաղ երկխոսության և համագործակցության հետ կապված խնդիրներով: [b]ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն [/b]

Նմանատիպ նյութեր