211652_close_icon
views-count817 դիտում article-date 14:58 23-05-2016

Միջազգային մակարդակով հետախուզվող Իրանի քաղաքացի է հայտնաբերվել

Ոստիկանության ՔՀԳՎ և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները մայիսի 20-ին, ժամը 19.30-ին, հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 1974 թ. ծնված Ֆարիբա Թավասոլին, ով 2014 թ. հոկտեմբերի 20-ից ԻԻՀ իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզվում էր կաշառելու, խարդախություն կամ յուրացում կատարած անձանց նկատմամբ պատիժը խստացնող օրենքի 1-ին հոդվածի հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու համար: Խափանման միջոցը՝ կալանք: Ֆ. Թավասոլին տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ: Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ գլխավոր դախազություն և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր