Սասուն Միքայելյանի դեմ սուտ մատնության գաղափարը Արամ Դանիելյանի միտքն էր. «Ժողովուրդ»
Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ Հրազդանի քաղաքապետարանի «Մաքուր Հրազդան» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Մաթևոս Ավանեսյանը մեղադրվում է սուտ մատնության մեջ: Ապրիլի 17-ին՝ Հրազդանի քաղաքապետի ընտրության օրը, նա ոստիկանությանը հաղորդում էր տվել, թե իբր քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանը և նրա կողմնակիցներն իրեն ծեծել են:
Հետագայում ՀՀ ՀՔԾ-ում ստիպված էին եղել արձանագրել, որ ծեծ էլ չի եղել, ու Ավանեսյանին սուտ մատնության մեղադրանք առաջադրվեց Սասուն Միքայելյանի մասին սուտ հաղորդում տալու համար:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ավանեսյանի ծեծված լիելու գաղափարը ոչ թե իր, այլ Հրազդանի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանի գլխում է ծնվել: Ապրիլի 17-ին՝ Հրազդանի քաղաքապետի ընտրությունների օրվա առաջին կեսին, Դանիելյանը և Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը՝ վստահ չլինելով, որ իրենց կհաջողվի ընտրությունները կեղծել, Ավանեսյանին կանչել և ասել են, որ պիտի գնա և գրի, որ իրեն ծեծել են, որպեսզի անհրաժեշտության դեպքում ձերբակալվի Սասուն Միքայելյանը: Իսկ այժմ Դանիելյանը և Գուլոյանը իրենց ենթակային ասում են՝ գնա և հարցերդ լուծի»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]