211652_close_icon

Մատուռի հանգանակության տուփից գումար գողացողը հայտնաբերվեց

views-count956 դիտում article-date 11:43 20-05-2016
Ոստիկանության Մեծամորի բաժնում ահազանգ էր ստացվել, որ մայիսի 18-ի երեկոյան մատուռի հանգանակության տուփից գումար են գողացել: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, գողությունը կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 1976 թ. ծնված Արման Բ.-ն, ով տվել է խոստովանական բացատրություն, որ մատուռից գողացել է 10.000 դրամ: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր