211652_close_icon
views-count3867 դիտում article-date 09:37 20-05-2016

Ծառայողական մեքենաները ոչ թե պաշտոնյաներին են ծառայում, այլ նրանց երեխաներին. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Պետական միջոցները խնայելու նպատակով երեկ վարչապետ Հովիկ Աբրահամյանին զեկուցեցին, որ 797 ծառայողական մեքենա կկրճատվի՝ բացառությամբ ԱԱԾ– ին, ոստիկանությանը, քննչական մարմիններին և փրկարար ծառայությանը սպասարկող ավտոմեքենաների։ Վարչապետի հայտարարությունից 1 ժամ էլ չանցած «Առավոտի» տեսախցիկը ֆիքսեց, թե ինչպես էին հարկատուների հաշվին երթևեկող պետական ծառայողական մեքենաները ոչ թե պաշտոնյաներին ծառայում, այլ նրանց ընտանիքի անդամներին։ Պուշկինի անվան դպրոցի մոտ մի քանի րոպե կանգնելով՝ ականատես եղանք, թե քանի պետական պետհամարանիշներով, որոնց թվում էին նաև ուժային կառույցներին սպասարկող, ավտոմեքենաներ են մոտենում երեխաներին՝ դպրոցից տուն տանելու համար։ Ինչպես հայտնի է, այս դպրոցում շատ են մեծահարուստների և բարձրաստիճան պաշտոնյաների երեխաները։ Երեխաների դեմ ոչինչ չունենք, պարզապես նրանց՝ հարմարավետ պայմաններով տուն հասնելը ոչ թե պետության հաշվին պետք է լինի, այլ ծնողների գրպանի»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր