«Սան-Սիրոյի» խոտածածկը չի համապատասխանել Չեմպիոնների Լիգայի եզրափակչի պայմաններին
                        Միլանի «Սան-Սիրո» մարզադաշտի խոտածածկի որակը չի համապատասխանում Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղի մակարդակին: Այս մասին հայտարարել է ՈւԵՖԱ-ի` խաղերի կազմակերպման հարցերով ղեկավար Կիտ Դալտոնը:
«Մեր մոտ խնդիրներ են առաջացել Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ խաղի անցկացման հետ: Երկու ակումբները` «Միլանն» ու «Ինտերը», օգտագործում են նույն մարզադաշտը, որն իր հերթին պատկանում է քաղաքապետարանին: Իսկ մարզադաշտը շահագործում է բոլորովին այլ ընկերություն: 
Խոտածածկի խնամքով զբաղվող մասնագետը շատ ջահել է, բայց նա այնտեղ աշխատող միակ մասնագետն է: Մնացածները չեն կարողանում կատարել իրենց առջև դրած խնդիրները», ասել է ՈւԵՖԱ-ի պաշտոնյան:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

