Կլատենբուրգը` Չեմպիոնների Լիգայի եզրափակչի գլխավոր մրցավար
                        Այսօր ՈւԵՖԱ-ն նշանակեց Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ հանդիպման մրցավարներին:
Մադրիդյան «Ատլետիկոյի» և «Ռեալի» միջև հանդիպումը կսպասարկի անգլիական մրցավարական անձնակազմը` Մարկ Կլատենբուրգի ղեկավարությամբ: 
Եզրային մրցավարները կլինեն Սայմոն Բեկն ու Ջեյք Կոլինը: Չորրորդ մրցավարի կարգավիճակով խաղին կմասնակցի հունգարացի Վիկտոր Կաշաին: 
Հիշեցնենք, որ եզրափակիչը կկայանա Միլանի Սան-Սիրո մարզադաշտում` մայիսի 28-ին:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

