Կառավարությունը, փուլային եղանակով 797 ծառայողական մեքենա է կրճատելու
Կառավարությունը միջոցներ է ձեռնարկում պետական ապաատի ծախսեր օպտիմալացման շրջանակում և նախատեսում է փուլային եղանակով կրճատել 797 մեքենա: Սա վերաբերում է բոլոր նախարարություններին ու կառավարության առընթեր մարմիններին, բացի Պաշտպանության և Արտաքին գործերի նախարարություններից:
Այս մասին այսօր կառավարությունում հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը` նշելով, որ ՀՀ վարչապետի հանձնարարականի աշխատանքներն ընթանում են ինտենսիվորեն:
«Ի լրումն նշածիս՝ նախապատրաստվել է վարչապետի հանձնարարականի նախագիծ, որով առաջինը՝ արգելվում է սպասարկող, այսինքն՝ հերթապահ մեքենաների ամրագրումը որևէ կոնկրետ պաշտոնատար անձին»,-նշեց Դավիթ Հարությունյանն ու ավելացրեց, որ վարչապետի վերահսկողական ծառայության կողմից պարբերաբար ուսումնասիրություններ պետք է կատարվեն սպասարկվող մեքենաների օգտագործման նպատակայնության վերաբերյալ:
Բացի այդ, այս մարմիններին պաշտոնական կայքերում պետք է տեղեկատվություն զետեղվի, թե ում է մեքենան սպասարկում, դրա մակնիշը, արտադրության թվականը, շարժիչի հզորությունը, պետհամարանիշը:
Հաջորդ քայլը լինելու է միջծրագրային, միջեռամսյակային, միջհոդվածային, ներհոդվածային, այդ թվում՝ գնումների անվանացանկի փոփոխությունները:
Կոնկրետ Առողջապահությունից կրճատվելու է մոտ 70-74 մեքենա, ինչի մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Նրա լրացմամբ` հնարավոր է, որ տարբեր առողջապահական կառույցների միավորում լինի: