2945 դիտում
10:42 18-05-2016
Ուսանողը չի գա բուհ՝ տարկետում ստանալու ակնկալիքով. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Վերջին շրջանում լայնորեն քննարկվում է 18 տարեկան արական սեռի բոլոր ներկայացուցիչներին բանակ զորակոչելու և տարկետումը վերացնելու թեման:
Հայաստանում Ֆրանսիական համալսարանի արտաքին կապերի և որակի գծով պրոռեկտոր, մանկավարժական գիտությունների դոկտոր Արայիկ Նավոյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ դրական է համարում այդ նախաձեռնությունը։ Մեր զրուցակիցն ասում է, որ կրթության կառավարման և կազմակերպման տեսակետից բուհերը որևէ բանով կաշկանդված չեն, իսկ որ ամենակարևորն է՝ ուսանողը չի գա բուհ՝ տարկետում ստանալու և բանակից ազատվելու ակնկալիքով։
«Կրթական պրոցեսը պետք է տարանջատել այլ նպատակներով բուհ գալուց, պետք չէ խրախուսել դիմորդների բուհ գալը միայն նրա համար, որ տարկետում են ստանալու։ Այս դեպքում նաև հնարավորություն կլինի, որ կրկնուսույցների մոտ մրցավազք չլինի, դիմորդներն էլ անգիր անելով՝ գան-ընդունվեն ու բանակից ազատվեն»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
4621 դիտում
18:01 30-08-2017
Բաց նամակ ՀՀ վարչապետին՝ պատասխան ստանալու հիմնավոր ակնկալիքով
13097 դիտում
09:54 26-01-2018
Մեծահարուստն իր ինքնաթիռը վարչապետին է տրամադրել արտոնություններ ստանալու ակնկալիքով. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1267 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2335 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»