27190 դիտում
15:16 14-05-2016
Զինվորի մոր նամակը` Պաշտպանության նախարարին
Սուսաննա Աղաջանյան անուն-ազգանունով [url=https://web.facebook.com/susanna.aghajanyan/posts/813318945467991?__mre+f=message_bubble&_rdr]ֆեյսբուքյան օգտատերը[/url], ով զինվորի մայր է, նամակ է գրել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:
Ներկայացնում ենք այն ստորև.
Մեծարգո պարոն Օհանյան.
Գիտեմ, որ պատերազմի ուրվականը դեռևս հետապնդում է մեզ, ու դեռևս վաղ է խոսել հրա կամ զինադադարի մասին, այլ փոխարենը հնարավորինս պետք է աչալուրջ ու զգոն լինենք` պատրաստ հետ մղելու նենգ թշնամու ցանկացած հարձակում, հատկապես երբ վերջիններս սովոր են հարձակվելու անսպասելիորեն..:
Սակայն որպես զինվորի մայր, ուզում եմ ձեզ հետ կիսվել իմ մտահոգությամբ ...Մեր որդիները` Հայոց բանակի քաջ զինվորները, որքան էլ որ պինդ ու սառնասիրտ գտնվեցին` քառօրյա պատերազմում դրսևորելով հայ զինվորին վայել բոլոր հատկանիշները, այնուամենայնիվ, միս ու արյունից են բաղկացած և հոգեբանական բազմաթիվ տրավմաների ենթարկված պիտի լինեն ` անցնելով այս կարճ, բայց պատասխանատու ուղին:
Պատերազմը տոն չէ, հետևաբար այն չի գալիս ուրախացնելու, կամ գոտեպնդելու մարդկությանը, այլ` ցնցելու և խառնելու հոգեկան աշխարհը: Ուստի խնդրում եմ ձեզ, պատերազմին մասնակցած զինվորներին, որոնք առաջին իսկ զորահավաքին չեն զորացրվելու` տալ արձակուրդ, գոնե հինգ օրով, որպեսզի գտնվելով հարազատ միջավայրում մի կարճ ժամանակ ցրվեն և վերականգնեն ուժերը...
Չեմ ուզում կիսեմ բազմաթիվ չակերտավոր մտահոգների կարծիքը, որ զինվորը ձեզ համար սոսկ գործիք է, այլ հավատում եմ, որ որպես հրաշալի զավակների հոգատար հայր, դուք ևս համարում եք,որ այսօրվա զինվորը վաղվա մեր քաղաքացին է, հասարակության բջիջը, իսկ անառողջ հոգեբանությամբ քաղաքացին չի կարող համարվել առողջ պետության գրավական ...
Նմանատիպ նյութեր
38153 դիտում
13:25 18-10-2020
Հերոս զինվորի մոր նամակը՝ ուղղված առաջնագծում ծառայություն կատարող 19-ամյա որդուն
883 դիտում
22:21 02-10-2015
Դեսպան Այվազյանը Էստոնիայի պաշտպանության նախարարին փոխանցեց Սեյրան Օհանյանի շնորհավորական նամակը
Այս բաժնից
955 դիտում
15:40 06-02-2025
Ֆասթ Բանկը միացել է «Սահմանամերձ և առանձին բնակավայրերում բնակապահովության» պետական աջակցության ծրագրին
910 դիտում
15:16 06-02-2025
Հայաստանում շրջանառվում են Գրիպ Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի հարուցիչները
1327 դիտում
14:33 06-02-2025
Սպասվում է ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի