211652_close_icon

Դեսպան Այվազյանը Էստոնիայի պաշտպանության նախարարին փոխանցեց Սեյրան Օհանյանի շնորհավորական նամակը

views-count1123 դիտում article-date 22:21 02-10-2015
Հոկտեմբերի 2-ին Էստոնիայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը հանդիպում ունեցավ Էստոնիայի պաշտպանության նախարար Հանս Հանսոյի հետ: Դեսպան Այվազյանը նախարար Հանսոյին փոխանցեց վերջինիս նշանակման կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի շնորհավորական նամակը: Գոհունակություն հայտնելով երկկողմ միջպետական հարաբերությունների զարգացման առնչությամբ, զրուցակիցները համակարծիք էին պաշտպանության բնագավառում համագործակցության ընդլայնման վերաբերյալ: Այդ կապակցությամբ պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում բարձր մակարդակի փոխայցելություններ իրականացնելու ուղղությամբ: Հանդիպման ընթացքում դեսպան Այվազյանը նախարար Հանսոյին ներկայացրեց վերջին շրջանում Ադրբեջանի կողմից ղարաբաղյան հակամարտության սրմանն ուղղված գործողությունները, որի հետևանքով հայկական կողմը կրել է մարդկային կորուստներ, այդ թվում` քաղաքացիական բնակչության շրջանում: Նախարար Հանսոն և դեսպան Այվազյանը մտքեր փոխանակեցին միջազգային խաղաղապահ գործողություններում Հայաստանի ներգրավվածության, Հայաստան-ՆԱՏՕ, Հայաստան-Եվրամիություն համագործակցության և տարածաշրջանային վերջին զարգացումների վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր