3756 դիտում
10:14 14-05-2016
ՀՔԾ-ում առերեսվել են Գորիսի ոստիկանապետն ու նրա տեղակալը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ոստիկանության Գորիսի բաժնի պետի մասնակցությամբ ծեծի գործով «Ժողովրդին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել։ Մեզ հասած տեղեկություններով՝ Գորիսի բաժնի նախկին պետ Գևորգ Ազիզյանի և նրա տեղակալ Մուշեղ Գևորգյանի միջև առերեսում է եղել։
Մեզ հասած տեղեկություններով՝ օրեր առաջ հատուկ քննչական ծառայությունում առերեսում է եղել Գորիսի նախկին ոստիկանապետ Գևորգ Ազիզյանի և նրա նախկին տեղակալ Մուշեղ Գևորգյանի միջև։ Գրել էինք, որ ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը բաժնում՝ հաշվի չառնելով որ Արթուր Գևորգյանը իր տեղակալի եղբայրն է, ծեծել և հայհոյել էր նրան։ Եվ ահա, ըստ էության, աշխատանքից ազատված տեղակալը ասել է իրավապահներին, որ իր ներկայությամբ իր եղբորը ծեծել են, ինչի հետ առերեսման ժամանակ, բնականաբար, համաձայն չի եղել ոստիկանապետ Ազիզյանը։ Ասել է, թե ոստիկանապետի և նրա տեղակալի հայտարարությունները հակասել են միմյանց։
Այսքանով առերեսումների շարքը չի ավարտվում։ Պարզեցինք, որ ծեծի մասնակից Արթուր Գևորգյանի և ոստիկանապետ Գևորգ Ազիզյանի միջև ևս առերեսում է եղել, որի ժամանակ Արթուր Գևորգյանն ասել է. «Ինքը ընկերոջս քաշքշում էր, մեքենայից իջել, գնացել, ասել եմ՝ ապե՚ր, խի ես ընկերոջս քաշքշում, ու միանգամից ֆռացել է, բա դու ով էս, արա՛, ու տփոց։ Ես չեմ ճանաչել ոստիկանապետին, եթե ճանաչեի, նա ոստիկանապետն է, ուրեմն կհամարեի, որ իմ դիմաց՛ կանգնած է իմ եղբայրը։ Բաժնում հերթապահ մասի մոտ կանգնած մտել է ու սկսել է տփել, քացով-մացով խփել»։ Արթուր Գևորգյանի այս պնդումներին ի պատասխան՝ ոստիկանապետ Գևորգ Ազիզյանն ասել է, թե նման բան չի եղել»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1728 դիտում
11:34 08-02-2014
Անգելա Մերկելը կոչ է արել Էրդողանին առերեսվել պատմության հետ և բացել հայ-թուրքական սահմանը
1641 դիտում
17:14 11-03-2014
Մենք պատրաստ են առերեսվել մեր պատմության հետ. Թուրքիայի խորհրդարանի նախագահ
Այս բաժնից
1480 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»
655 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1039 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»