5335 դիտում
09:45 13-05-2016
Ռադիկ Մարտիրոսյանի որդու՝ «Չիբի» հարստությունը. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն օրերս հայտարարեց, թե Հայաստանը չի կարող արտահանել իր զենքը, քանի որ միջազգային զենքի շուկան կյանքի ու մահվան կռիվ է և ամեն մի քոսոտ երկիր չի կարող մտնել այնտեղ։ Այս օրերին շատերը գրեցին, թե ինչ հարստությունների է հասել Ռադիկ Մարտիրոսյանն իր մատնանշած քոսոտ երկրի հաշվին։
Մասնավորապես, մեզ հաջողվեց պարզել, որ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի որդին քաղաքում իրեն ամենևին էլ վատ չի զգում։ Վերջինս Երևանի կենտրոնական փողոցներում ավելի շատ անշարժ գույք ու աշխատող բիզնես ունի, քան հասարակությանը քաջ հայտնի դեմքերի զավակները։
Մաշտոց-Կորյունի փողոցների հատման կնտում՝ Պոնչիկանոցի հարևանությամբ գործում է Պիլսներ Հաուս ռեստորան-գարեջրատունը։ Գարեջուրն այստեղ ներմուծվում է Չեխիայից, ավելին՝ ընդամենը մի քանի ամիս առաջ ռեստորանը ենթարկվեց կապիտալ վերանորոգման, և այսօր այն համարվում է Երևանի ամենաթանկ ռեստորաններից մեկը, որտեղ միշտ մարդաշատ է։ Ընդ որում՝ այստեղ սիրում են գարեջուր խմել իշխանական էլիտայի ներկայացուցիչները։
Բացի այս, պարոն Ռադիկի բիզնեսմեն որդուն է պատկանում Երևանի կենտրոնում տեղակայված Mont Blanc թանկարժեք կաշվե իրերի, աքսեսուարների ու ժամացույցների բրենդային խանութ-սրահը։ Այստեղից գնումներ կարող են կատարել բացառապես հարուստները, որոնց մեծամասնությունն, ի դեպ, հարստացել է քոսոտ երկիրը թալանելու հաշվին։ Ռադիկ Մարտիրոսյանի որդին, որր երևանյան երիտասարդությանը հայտնի է իր անհասկանալի՝ «Չիբ» մականունով (երկար ուսումնասիրություններից հետո պարզեցինք, որ դա Չեբուրաշկայի կրճատ ձևն է), հիրավի չէր էլ կարողանա հաղթահարել քոսոտության կարգավիճակը, եթե վերջինիս հայրը ժամանակին շատ հարցերում արագ չկողմնորոշվեր»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1174 դիտում
09:32 13-06-2014
Ռադիկ Մարտիրոսյանը երիտասարդ գիտնականին, ի վերջո, նվիրել է խոստացած հեծանիվը․ Ժողովուրդ
6689 դիտում
13:07 01-05-2016
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ռադիկ Մարտիրոսյանին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ
5128 դիտում
11:12 07-05-2016
Պետք է պահանջել, որ Ռադիկ Մարտիրոսյանը թոշակի գնա.«Առավոտ»
Այս բաժնից
1480 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»
655 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1039 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»