Ֆրանսիան և Վրաստանը ՀՀՊ համակարգերի վերաբերյալ համաձայնագիր կստորագրեն
Մինչև հունիսի վերջը Ֆրանսիայի և Վրաստանի միջև կստորագրվի օդային անվտանգության վերաբերյալ համաձայնագիր, հաղորդում է apsny.ge-ն՝ հղում անելով Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշվիլիին, ով այդ մասին հայտնել է վրացական «Մաեստրո» հեռուստաալիքի եթերում:
Ավելի վաղ ընդդիմության կողմն անցած Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիան մեղադրել էր իր համախոհներին, մասնավորապես Իրակլի Ղարիբաշվիլիին համաձայնագրի ստորագրումը ձախողելու փորձի մեջ:
Ներկա պահին հաստակեցվում են փաստաթղթի մանրամասները, իսկ հունիսի վերջին այն արդեն կստորագրվի: