1729 դիտում
10:32 12-05-2016
«Հակա»–ները սահմանափակում են մտածելու և գործելու հնարավորությունները. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Ցանկացած մտասևեռում, ցանկացած սևեռուն գաղափար՝ լինի այն հակառուսական, հակաամերիկյան կամ տեղական գործիչների դեմ ուղղված «հակա»–ներ, էապես սահմանափակում են մեր մտածելու և գործելու հնարավորությունները՝ դրանք ուղղելով միայն մի փոքր խողովակով։ Եթե մենք տվյալ մարդու, տվյալ երևույթի կամ տվյալ առարկայի մեջ տեսնամ ենք միայն այն, ինչ նախապես ցանկանում ենք տեսնել այն, ինչ համապատասխանում է մեր՝ արդեն իսկ գոյություն ունեցող կարծրատիպերին, ուրեմն մենք համարժեք չենք ընկալում իրականությունը։
Այստեղ կա նաև հարցի մյուս կողմը։ Եթե ես ինքս կարող եմ թեկուզ չնչին քայլ անել ՝ գոյություն ունեցող խնդիրը լուծելու համար, ես պարտավոր եմ այդ քայլն անել։ Եթե ես կարծում եմ, որ գիտեմ, թե ինչպես է լուծվում այս խնդիրը, պետք է դրա մասին ասեմ հանգիստ, փաստարկված, առանց լաչառության և դրամատիկ կեցվածքով շարադրված մեղադրանքների։
Շիշը շիշ Է, անձրևը ՝ անձրև, արևը ՝ արև։ Ոչ թե այն, ինչ մենք զգում ենք՝ այդ առարկաները կամ երևույթները տեսնելիս»։
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
7282 դիտում
10:54 21-09-2017
Հայրը, կինը, զոքանչը, կառավարությունը, ռուսները, ամերիկացիները սահմանափակում են իր ազատությունը. «Առավոտ»
Այս բաժնից
1465 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1117 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»