Կենտրոնի ՀՀԿ-ական երիտասարդների նախաձեռնությամբ տեղի ունեցավ ազատամարտիկ Դավիթ Սարապյանի 50-ամյակին նվիրված միջոցառում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
                        Մայիսի 11-ին Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում Հայաստանի հանրապետական կուսակցության Կենտրոն վարչական շրջանի տարածքային երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ անցկացվեց միջոցառում` նվիրված Արցախյան պատերազմի ազատամարտիկ, ազատագրական շարժման գործիչ և գրող Դավիթ Սարապյանի (Դև) 50-ամյակին: Նախաձեռնությանը ներկա էր նաև «Տիգրան Մեծ» աշխարհազորային ջոկատի մարտիկ Մանվել Սերոբյանը:
Միջոցառման ընթացքում Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի սաների կողմից բեմադրվեց Տող գյուղի ազատագրումը, որին ակտիվ մասնակցություն է ունեցել Դավիթ Սարապյանը:
 
Միջոցառումն ուղեկցվեց հայրենասիրական-մշակութային ծրագրերով, ելույթ ունեցան «Կարին» պարային համույթը և Կենտրոն վարչական շրջանի պարի համույթը:
Ներկայացվեց ազատամարտիկի կյանքն ու գործունեությունը, անդրադարձ կատարվեց նրա հուշերին:
Միջոցառման ընթացքում խոսվեց նաև մերօրյա հերոսների մասին և ներկայացվեց ապրիլյանպատերազմի 98 զոհերի մասին տեսանյութ:
[b]ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն[/b]
                                            
                    
                                            
                        
            

