Իրանի նախագահը հետաքննություն է նախաձեռնում նախկին նախագահ Ահմադինեժադի ու նրա կառավարության դեմ
Իրանի նախագահ Հասան Ռուհանին մտադիր է դատական հարցում նախաձեռնել երկրի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ու նրա կառավարության դեմ, հաղորդել է իրանական IRINN հեռուստաալիքը:
Ռուհանիի խոսքով՝ հենց նրանց անփույթ ու անբարեխիղճ գործողությունների արդյունքում է, որ Իրանը չկարողացավ պաշտպանել իր ակիտվները, որոնք ի պահ էին տրվել ամերիկյան բանկերին:
Ելույթ ունենալով Իրանի Քերման նահանգում՝ Ռուհանին ասել է, որ ստեղծելու է աշխատանքային խումբ, որը կպատրաստի ամերիկյան բանկերում պահվող շուրջ 2 մլրդ դոլարի վերաբերյալ զեկույց:
Ռուհանին նաև հայտնել է, որ իր ադմինիստրացիան հանձնաժողով է ստեղծել՝ հետաքննելու այդ գործը: