211652_close_icon
views-count73617 դիտում article-date 09:56 10-05-2016

ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Արցախի պաշտպանական դիրքերից. թագավոր ու առյուծ տղերքն ավելի են ամրացնում իրենց դիրքերը

Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ազերի ճիվաղների կողմից սանձազերծված պատերազմից հետո, երբ սահմանը պահող ժամկետային զինծառայողները, Արցախի պաշտպանության բանակի սպաներն արժանի հակահարված տվեցին ազերի ճիվաղներին, կարծես թե ճիվաղները նորից ոչխարի հոտի նման մտել են իրենց գոմերը: Այս օրերին հաղթանակած 18-ամյա զինվորը, սպան, պամանագրային զինծառայողն ու կամավորականը ոչ միայն հսկում են իրենց վստահված սահմանը, այլ նաև աշխատանքներ են կատարում՝ այն ավելի ամրացնելու ուղղությամբ: Ֆոտոլրագրողի հետ զրույցում զինվորներն ասում էին. «Եռատոնի առթիվ մեզ էր այցելել գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը, ով մեզ փոխանցեց Հայաստանի և Արցախի նախագահների, պաշտպանության նախարարների ոգևորիչ խոսքը և իր անունից էլ շնորհավորեց մեզ՝ զինվորներիս: Իսկ մեր ծնողներին ուզում ենք այդ սուրբ տոնի օրով ասել՝ մենք հաղթանակած ազգ ենք և հաղթանակած էլ կմնանք, եթե միշտ լինենք այդպես միասնական: Ժողովուրդ ջան, գիտենք, որ առաջին իսկ վայրկյաններից սարի նման կանգնել եք մեր թիկունքին, ու մենք ավելի ենք գոտեպնդվել ու ոգևորվել ու բոլորդ իմացեք՝ այս միասնականության շնորհիվ է, որ թուրք վիժվածքները չկարողացան իրենց սև գործն ավարտին հասցնել»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 237+
237+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր