211652_close_icon
views-count94496 դիտում article-date 10:10 30-05-2016

ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Արցախի Թալիշի առաջնագծից. թագավոր-առյուծ տղերքն անառիկ են պահում սահմանը

Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, ինչքան էլ հարաբերական անդորրը պահպանվի, Թալիշի առաջնագծում ժամկետային զինծառայողներն ու Արցախի պաշտպանության բանակի սպաները աչալուրջ հսկում են առաջնագիծը: Ֆոտոլրագրողի հետ զրույցում զինվորները հենց առաջնագծից շնորհավորում էին ողջ հայությանը՝ Առաջին հանրապետության տոնի առթիվ՝ ասելով, որ նաև իրենց շնորհակալական խոսքն են ուղղում ողջ հայությանը, քանի որ իրենց մաշկի վրա են զգացել պատերազմական այդ օրերին, թե ինչպես է ժողովորդը մեկ բռունցք դարձած ամուր պահել իրենց թիկունքը: Զինվորները նշում էին նաև, որ՝ «Հայաստանից առաջնագիծ ուղարկված սնունդը, առաջին անհրաժեշտ պարագաները կանոնավոր ստանոմ ենք ու սննդի, ծխախոտի, կարիք չենք զգում: Ժողովրդին էլ ուզում ենք առաջնագծից տեղեկացնել՝ ժողովորդ ջան, մեր դուխը տեղն ա, ամեն ինչ մեր վերահսկողության տակ է, ու եթե հակառակորդը փորձի ոտնձգություններ կատարի սահմանի նկատմամբ, արժանի հակահարված կստանա, իսկ եթե գեներալները դաբրո տան, մի քանի տասնյակ կիլոմետր էլ առաջ կգնանք»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 351+
351+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր