211652_close_icon
views-count91119 դիտում article-date 20:18 09-05-2016

Արցախի սահմանները պաշտպանելիս` վիրավորվել է գեներալ Սեյրան Սարոյանի հորաքրոջ` 32-ամյա տղան

Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր` մայիսի 9-ին, կեսօրին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխվել 32-ամյա Արթուր Սարոյանը: Վերջինս, ըստ ֆոտոլրագրողի` վիրավորվել է Օմարի լեռնանցքը պաշտպանելիս: Նա կամավորական հիմունքներով ապրիլի 3-ից գտնվում էր Օմարի լեռնանցքում: Գ. Շամշյանի տեղեկություններով` Ա. Սարոյանը Ազգային Ժողովի պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի հորաքրոջ տղան է: Նա վիարվորվել է որովայնի մասում և այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Նրան միացրել են արհեստական շնչառական ապարատ:

Նմանատիպ նյութեր