Հրապարակվել է աշխարհի ամենահարուստ պետությունների վարկանշային աղյուսակը. Հայաստանը 114-րդ տեղում է
Global Finance ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենահարուստ պետությունների վարկանշային աղյուսակը։ Աղյուսակը կազմելիս հաշվի են առնվել Միջազգային արժութային հիմնադրամի՝ ՀՆԱ-ի տվյալները։
Այսպես, ամենահարուստ երկրների տասնյակը կազմում են Քաթարը, Լյուքսեմբուրգը, Մակաոն, Սինգապուրը, Բրունեյը, Քուվեյթը, Իռլանդիան, Նորվեգիան, Արաբական Միացյալ Էմիրությունները և Սան-Մարինոն։
ԱՄՆ-ն 11-րդ հորիզոնականում է, Մեծ Բրիտանիան՝ 27-րդ, Գերմանիան՝ 19-րդ և Ֆրանսիան՝ 28-րդ։
Ամենաաղքատ պետություններ են ճանաչվել Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Լիբերիան, Նիգերիան, Մալավին, Մոզամբիկը, Գվինեան, Մադագասկարը և Կոմորյան կղզիները։
Հայաստանը այդ ցուցակում զբաղեցրել է 114-րդ հորիզոնականը, հարևան Վրաստանը՝ 108-րդ, Ադրբեջանը՝ 71-րդ, Թուրքիան՝ 63-րդ և Ռուսաստանը՝ 52-րդ։