6428 դիտում
11:08 08-05-2016
Ադրբեջանական զինուժը Տավուշի ուղղությամբ անկանոն կրակահերթ է բացել. ՀՀ ՊՆ
Մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:
ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը և համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում:
ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տեղեկատվության համաձայն` անցած գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը մնացել է նույնը: Հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 և 82 մմ ականանետերից, ՌՊԳ-7 ու ՀԱՆ-17 տիպի նռնականետերից խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը:
ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում` հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշվել է:
Նմանատիպ նյութեր
9432 դիտում
09:57 11-04-2016
Ադրբեջանական զինուժը Տավուշի ուղղությամբ անկանոն կրակահերթ է բացել. ՀՀ ՊՆ
8464 դիտում
11:00 28-04-2016
Այս գիշեր Ադրբեջանի զինուժը Տավուշի ուղղությամբ անկանոն կրակահերթ է արձակել. ՀՀ ՊՆ
5830 դիտում
10:00 09-05-2016
Հակառակորդն անկանոն կրակահերթ է բացել Տավուշի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
Այս բաժնից
820 դիտում
12:09 04-02-2025
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Վեդի քաղաքի մասնաճյուղը (տեսանյութ)