Բելառուսը մոտ ժամանակներս սեփական ավտոմեքենան կթողարկի. Լուկաշենկո
Բելառուսը առաջիկա տարիներին սեփական մեքենայի արտադրության ամբողջական շարքը կունենա: Այս մասին հայտնել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն` Մինսկի ավտոշինության գործարան այցի ժամանակ:
Մոտակա 1-2 տարում մենք կունենանք մեր սեփական ավտոմեքենան,- հավելել է Լուկաշենկոն:
Հայտնի է, որ այս պահին մասնագետները աշխատում են այդ թեմայի շուրջ և հուսով են, որ մոտ ապագայում արդեն կունենան սեփական ավտոմեքենայի արտադրությունը:
Ա. Լուկաշենկոն անդրադարձ է կատարել Չինաստանի և Բելառուսի համատեղ «BelGee» ավտոմեքենայի թողարկման գործընթացին և նշել, որ մեքենան դուր կգա բելառուսցիներին և’ որակով և’ գնով: