211652_close_icon

«Արի տուն»-ը նպաստում է Սփյուռքում Հայաստանի պատանի դեսպանների թվի ավելացմանը. Սփյուռքի նախարար

views-count1183 դիտում article-date 18:32 06-05-2016
Մայիսի 6-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Արի տուն» և «Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի 2016 թվականի ծրագրերը համակարգող հանձնաժողովի և միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: «Իմ Հայաստան»-ի նպատակն է աջակցել Հայաստան-Սփյուռք, Սփյուռք-Սփյուռք կապերի ամրապնդմանը և համագործակցության հնարավորությունների ընդլայնմանը, Սփյուռքում հայ մշակութային ինքնության պահպանմանն ու զարգացմանը, Հայրենիքի և Սփյուռքի երիտասարդ ստեղծագործողների միջև մշակութային կապերի խորացմանը, նոր նախագծերի մշակմանը», - ընդգծեց գերատեսչության ղեկավարը: Նախարարը կարևորեց «Արի տուն» ծրագրի շրջանակներում բոլոր մասնակից գերատեսչությունների, տարածքային և մարզային կառույցների դերը անցած 7 տարիների ընթացքում ծրագրի կայացման գործում: «Հատուկ շնորհակալություն եմ հայտնում հյուրընկալ ընտանիքներին, ովքեր առանց պետության նյութական օժանդակության՝ սիրով և ջերմությամբ հյուրընկալում են Սփյուռքից ժամանած մեր հայ պատանիներին և երիտասարդներին», - նշեց նա: Այնուհետև 2016թ. իրականացվելիք երկու ծրագրերը ներկայացրեց և «Արի տուն»-2015թ. ծրագրի ամփոփմամբ հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը: Անդրադառնալով «Արի տուն» ծրագրին՝ նա ևս հավաստիացրեց, որ իրականացման հաջողությունը կախված է կազմակերպիչների ու գործընկերների ներդաշնակ, համակարգված գործողություններից: «Արի տուն»-ը նպաստում է Սփյուռքում Հայաստանի պատանի դեսպանների թվի ավելացմանը: «Նրանք նոր թափ ու լիցք են հաղորդում համայնքային կյանքին, Սփյուռքը ավելի են կապում Մայր Հայրենիքի հետ, նպաստում հայապահպանությանը», - նշեց նա:

Նմանատիպ նյութեր