211652_close_icon
views-count1699 դիտում article-date 11:27 06-05-2016

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ոստիկանության համագործակցությունն արդյունավետ է և կլինի շարունակական. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մայիսի 5-ին ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության հյուրն էր ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ռազմաքաղաքական ծրագրերի նորանշանակ պատասխանատու Բեռնարդ Ֆրանկը: Հանդիպմանը ներկա էին ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ռաֆայել Զաքարյանը, գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Ալիկ Մարգարյանը և այլ պաշտոնատար անձինք: Ռաֆայել Զաքարյանը ողջունեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աշխատակիցներին` նշելով, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ համագործակցությունը արդյունավետ է, և հուսով է այն կլինի շարունակական: Բեռնարդ Ֆրանկն էլ իր հերթին շեշտեց, որ նույնպես վստահ է որ համագործակցությունը կշարունակվի, կլինեն նոր նախագծեր, նոր ծրագրեր: Ռաֆայել Զաքարյանը ներկայացրեց ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում ինչ ստորբաժանումներ կան, քննարկվեցին ինչպես ոստիկանության ծառայության, այնպես էլ միջազգային հանցավորության հետ կապված մի շարք հարցեր: Հանդիպման վերջում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աշխատակիցները համակարգչային տեխնիկա նվիրեցին բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողներին: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր