211652_close_icon
views-count3966 դիտում article-date 09:43 06-05-2016

«Էյր Արմենիա» ավիաընկերությունը բանկերից մեկին պարտքի դիմաց տվել է ընկերության գրասենյակը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Էյր Արմենիա» ավիաընկերությունը իր պարտատեր համարվող բանկերից մեկին պարտքի դիմաց տվել է ընկերության գրասենյակը։ Այժմ ընկերության ղեկավարությունը նոր գրասենյակ է փնտրում։ Ընկերության մամուլի քարտուղար Սիրակ Համբարձումյանից «Ժողովուրդ»–ը տեղեկացավ, որ այս ընթացքում ընկերությունը գտնվում է փաստթղթերի վերականգնման գործընթացի մեջ։ «Հիմա հստակ չենք կարող ասել, թե երբ չվերթ կունենանք»,– ասաց մամուլի խոսնակը։ Հիշեցնենք, որ անցած տարվա օգոստոսի 12-ին հայկական ավիաընկերությունը հայտարարել էր, որ իր բալանս է մուտք արվել 68 մլն դոլարի արժեթուղթ։ Սակայն նույն տարվա նոյեմբերի 2-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը սնանկ էր ճանաչել «Էյր Արմենիային»։ Իսկ, ահա, այս տարվա մարտին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հաստատեց «էյր Արմենիա» ավիաընկերության առողջացման ծրագիրը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ [/b]

Նմանատիպ նյութեր