2448 դիտում
09:08 06-05-2016
Հայաստանի քաղաքական պոտենցիալը տարիներ շարունակ մատնված է եղել պարապուրդի. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթի առաջնորդողը գրում է. «Լեռնային Ղարաբաղի ճանաչման վերաբերյալ օրինագծի Հայաստանի կառավարության եզրակացությունը դարձել է ոչ միայն հայաստանյան, այլ նաև միջազգային մեդիայի ուշադրության առարկա, սակայն պաշտոնական արձագանքների իմաստով առայժմ աչքի է ընկել միայն Ռուսաստանը:
Մոսկվան արդեն երկու անգամ հասցրել է անդրադառնալ խնդրին: Նախօրեին, ինչպես հայտնի է, այդ մասին խոսել էր արտգործնախարար Սերգեյ Լավրովը, իսկ այսօր էլ արտահայտվել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա ասել է, որ այդ քայլը Երևանը չի համաձայնեցրել Մոսկվայի հետ, և որ Մոսկվան հետևում է իրադարձությունների զարգացմանն ու ակնկալում, որ փխրուն հրադադարը խախտող քայլեր չեն արվի:
Պեսկովի այս հայտարարությունը գնահատվում է տարբեր կերպ: Դժվար է ասել՝ Մոսկվան դժգո՞հ է Հայաստանի քայլից, թե՞ ընդամենը Բաքվի առաջ է ձեռքերը լվանում: Երևանը համաձայնեցրե՞լ է իսկապես իր քայլը Մոսկվայի հետ, թե՞ քառօրյա պատերազմից հետո Հայաստանի իշխանությունը այլևս չի վստահում Մոսկվային: Պեսկովը Երևանի՞ն է ակնարկում, որ փխրուն հրադադարը կարող է խախտվել, սպառնո՞ւմ է Երևանին, թե՞ Լավրովի նման՝ Պեսկովն էլ Ադրբեջանին հորդորում է խուճապի չմատնվել և չգնալ արկածախնդրության: Հարցերը իսկապես շատ են:
Միաժամանակ նաև հստակ է, որ Երևանը կատարել է ընդամենը մի փոքր քայլ: ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել է, որ եթե Ադրբեջանը կրկին փորձ անի հարձակվել, ապա հարցը կհայտնվի օրակարգում: Այսինքն՝ Հայաստանը ակնարկում է, որ հարցը նույնիսկ օրակարգում էլ չէ: Երևանը վախեցե՞լ է, կանգնե՞լ կես ճանապարհին, թե՞ առանձնապես մեծ և հեռուն տանող պլաններ առայժմ չկային էլ, և Երևանն ընդամենը զոնդաժ է իրականացնում: Միևնույն ժամանակ հարց է առաջանում, թե արդյո՞ք այդ զոնդաժն իրականացնում է Երևանը:
Բանն այն է, որ Հայաստանն անցնող տարիներին վարել է այն աստիճան կախյալ արտաքին քաղաքականություն, որ ներկայումս շատ դժվար է ասել, թե ում ձեռքին է ղեկը, կամ ընդհանրապես քանի ձեռք կա հայաստանյան քաղաքականության ղեկին: Միևնույն ժամանակ ակնհայտ է, թե ինչ հսկայական պոտենցիալ ունի խնդիրը, որ անգամ կիսաքայլը կարող է ունենալ նման մեծ արձագանք: Սա ընդհանրապես ղարաբաղյան հարցում հայաստանյան քաղաքական պոտենցիալի մասին է խոսում, որը տարիներ շարունակ փաստորեն մատնված է եղել պարապուրդի:
Այստեղ, իհարկե, շտապելը ամենևին էլ ցանկալի չէ, սակայն նույնքան անցանկալի և վտանգավոր կարող է լինել կես ճանապարհին արգելակելը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
4115 դիտում
10:27 26-05-2017
Վերահսկիչ պալատը պարապուրդի է մատնված. ինչո՞վ է զբաղված եղել Յոլյանը. «Ժողովուրդ»
3050 դիտում
09:41 09-07-2020
Սպանդանոցները պարապուրդի են մատնված. ի՞նչ են պահանջում դրանց տերերը. «Ժամանակ»
2936 դիտում
09:31 11-03-2017
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին մարզպետարանները մատնված են պարապուրդի և անգործության. «Ժողովուրդ»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2242 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը