Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մատս Հումելսը մեկնաբանել է իր հեռանկարները ակումբում:
27-ամյա խաղացողը հանդիպել է երկրպագուների հետ, ինքնագրեր բաժանել և հայտարարել, որ դժգոհ է մնացել ակումբի հայտարարությունից, որտեղ նշվել էր, որ ինքը ցանկանում է հեռանալ «Բավարիա»:
«Ցանկացած տարբերակ հնարավոր է: Առայժմ ոչինչ որոշված չէ: Իսկ այդ անիծյալ հայտարարության պատճառով թյուր տպավորություն է ստեղծվել: Չեմ հասկանում, թե այդ հայտարարությունն ինչի համար էր», ասել է Հումելսը:
Հիշեցնենք, որ «Վոլֆսբուրգի» հետ խաղում (5:1) «Բորուսիայի» երկրպագուները սուլել են Հումելսի հասցեին: