211652_close_icon

Կանադայում 80 հազար բնակչությամբ քաղաքը հրդեհի պատճառով տարհանում են

views-count5002 դիտում article-date 14:45 04-05-2016
Կանադայի Ալբերտա նահանգի Ֆորթ Մաք-Մարրեյ քաղաքից, որն ունի մոտ 80 հազար բնակչություն, տարհանում են բնակիչներին: Ինչպես տեղեկացնում է BBC-ն, տարհանումը բնակիչների սկսվել է այն բանից հետո, երբ քաղաքում գտնվող բենզալցակայանները սկսել են պայթել: Տեղի իշխանությունների խոսքով՝ քաղաքում արդեն մի քանի շինություն է այրվել: Բնակիչների տարհանման գործընթացը հեշտ չի ընթանում, քանի որ քաղաքից դուրս տանող միակ մայրուղու անմիջապես կողքին ևս կրակ կա: Այն արագորեն տարածվում է քամու միջոցով: Կրակի դեմ պայքարի են ելել մեծ թվով հրշեջներ, որոնց օգնում են ուղղաթիռները: Նշենք, որ քաղաքը գտնվում է խոշորագույն նավթահանքերից ոչ հեռու, բացի այդ, քաղաքում բիտումային ավազի մեծ պաշարներ կան:

Նմանատիպ նյութեր