90 տոկոս աղքատ բնակչությամբ Զիմբաբվեի նախագահը ծննդյան օրը 1 մլն դոլար է ծախսել բյուջեից
Աֆրիկյան Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուհաբեի ծննդյան 92-րդ տարեդարձը երկրի բյուջեի վրա մոտ 1 մլն դոլար է նստել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` հղում անելով աֆրիկյան ԶԼՄ-ներին:
Մեկնաբանելով նախագահի ծախսերը` իշխող կուսակցության նախագահը նշել է, որ «հարցը փողի մեջ չէ, Մուհաբեի ներդրումը պատմության մեջ ավելի թանկ է»:
Նախագահի ծննդյան տոնին մասնակցել է 50 հազար մարդ: Կազմակերպվել է հյուրասիրություն և պատրաստվել մեծ տորթ:
Zanu-PF ընդդիմադիր կուսակցության ներկայացուցչի խոսքերով` ծննդյան տարեդարձի համար գումար են հավաքել, ըստ նրա` 1-ական դոլար յուրաքանչյուր տնից, 3-ական` պետական ծառայողներից:
Նշենք, որ Ռոբերտ Մուհաբեն աշխարհի ամենատարեց գործող նախագահն է: