2887 դիտում
09:56 16-02-2016
Հայաստանի առանձին մարզեր այլևս դարձել են ծերացող բնակչությամբ տարածքներ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի իշխանությունների գործունեությունն ամենացայտուն կերպով արտացոլվում է երկրի բնակչության թվաքանակի մասին պաշտոնական ցուցանիշներում։ «Ժողովուրդ»–ը նախկինում արդեն արձանագրել էր, որ այս տարվա հունվարի 1-ին բնակչության թիվը առաջին անգամ 3 միլիոնից պակաս է կազմել։ 1979 թվականից հետո առաջին անգամ Է Հայաստանի մշտական բնակչության թիվն այդքան նվազել։
Սակայն առավել վտանգավոր է այն իրողությունը, որ Հայաստանի առանձին մարզեր, ըստ պաշտոնական վիճակագրության, այլևս դարձել են ծերացող բնակչությամբ տարածքներ ընդամենը։ Մասնավորապես, Տավուշի մարզի բնակչության թվի բնական աճը ընդամենը 5 Է։ Այսինքն՝ 125 հազար բնակիչ ունեցող մարզում ծնված երեխաների թիվն ընդամենը 5-ով Է ավել եղել մահացած մարդկանց թվից։ Ի դեպ, այս ցուցանիշը հենց նոր չի ի հայտ եկել։ Անցած տարիներին Տավուշի մարզի բնակչության թվի բնական աճը տարեցտարի հետևողականորեն նվազել Է։ Այսինքն՝ այսօրվա ցուցանիշը լիարժեք կանխատեսելի Է եղել։ Բնակչության թվի զրոյական աճին են մոտեցել նաև Վայոց ձորի, Սյունիքի և Լոռու մարզերը»։
Մանրամաս՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
7360 դիտում
10:46 23-12-2017
Հայաստանի ծերացող բնակչությունն ավելի քան 4 տոկոսով գերազանցում է ՄԱԿ-ի սահմանած շեմը. «Հայկական ժամանակ»
8247 դիտում
14:21 28-02-2016
90 տոկոս աղքատ բնակչությամբ Զիմբաբվեի նախագահը ծննդյան օրը 1 մլն դոլար է ծախսել բյուջեից
Այս բաժնից
1852 դիտում
08:46 16-01-2025
Ի՞նչ ղեկավար է անհրաժեշտ Նիկոլից հետո. «Փաստ»
2251 դիտում
11:42 15-01-2025
Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան. Tert.am
2038 դիտում
09:00 14-01-2025
Փարաքարում պաշտոնակատար հնարավոր չէ նշանակել. «Փաստ»