Ճապոնիայում հորդառատ անձրևների պատճառով ամբողջությամբ տարհանում են 74 հազար բնակչությամբ քաղաքը
Ճապոնիայում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ամբողջական տարհանում է հայտարարվել Այտի պրեֆեկտուրայի Ինույամա քաղաքում: Այս մասին հայտնում է TACC-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ քաղաքն ունի 74.000 բնակիչ:
Ըստ օդերևութաբանների կանխատեսումների՝ քաղաքում տեղատարափ անձրևների հետևանքով կարող է ջրհեղեղ գրանցվել:
Նշվում է, որ ընդամենը 1 ժամում տեղումների մակարդակը հասել է 120մմ-ի, ինչն առաջացրել է սողանքի վտանգ:
Ջրհեղեղի վտանգի տակ է նաև հարևան՝ Կոմակի քաղաքը:
Օրեր առաջ հորդառատ անձրևների հետևանքով հարավ-արևմտյան հատվածում գտնվող Կյուսյու կղզում սողանքներ են եղել:
Այս պահի դրությամբ հայտնի է 30 զոհի մասին, կան բազմաթիվ անհետ կորածներ:
Փրկարարական և որոնողական աշխատանքներում ներգրավված են ոստիկանության և փրկարարական ծառայության աշխատակիցներ, ինչպե սնաև 2 հազար զինծառայող:
Ժամանակավոր կացարաններում արդեն մոտ 2 հազար տեղի բնակիչներ կան, նշում է աղբյուրը: