Ադրբեջանի զինուժը կրկին խախտել է հրադադարը` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ և 82 մմ-անոց ականանետեր. ԼՂՀ ՊՆ
Մայիսի 2-ի լույս 3-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ և 82 միլիմետրանոց ականանետեր:
Ինչպես հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: