ԱՄՆ-ն մեղադրել է Չինաստանին 4 մլն ամերիկացիների տվյալները գողանալու մեջ
Միացյալ Նահանգների իշխանությունները մեղադրել են չինացի ցանցահեններին ԱՄՆ-ի 4 մլն պետական աշխատողների անձնական տվյալները գողանալու մեջ, հաղորդում է Associated Press-ը:
ԱՄՆ Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովի անդամ Սյուզան Քոլլինը կասկած է հայտնել, որ ԱՄՆ-ի ադմինիստրացիայի տվյալների բազայի պլանավորման և կառավարման վարչության վրա հաքերային հարձակումը եղել է հենց Չինաստանից:
Առայժմ հայտնի չէ՝ արդյո՞ք հաքերների գործողություններից տուժել են նաև ԱՄՆ-ի Դաշնային գործակալության ներկայացուցիչները, թե ոչ: Երկրի Դաշնային հետախուզական բյուրոն հետաքննություն է սկսել տեղեկատվության արտահոսքի գործով: